Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սնունդն ընդունակ է փոխել գեները

Սնունդն ընդունակ է փոխել գեները

Սնունդն ընդունակ է փոխել գեները, կարծում են Նանկինյան համալսարանի մասնագետները: Նրանք մարդկանց և կենդանիների արյան հոսքում բուսական ՌՆԹ-ի հետքեր են գտել: Դրանցից շատերն ընկճում են գեների արտամղումը (էքսպրեսիան) և բարձրացնում խոլեստերինի մակարդակը: Դա գիտնականներին մղել է մեր գեները շտկող հատուկ բույսեր ստեղծել:

 

Այսպես, փորձագետների հիմնական ուշադրությունը սևեռվել է ՌՆԹ-ի փոքրագույն մասնիկների վրա: Դրանք արյան մեջ մի բջիջներից տեղափոխվում են մեկ այլ բջիջներ: Մասնագետները փորձել են պարզել, արդյոք բոլոր մասնիկներն են կազմված մեր սեփական բջիջներից, թե սննդի հետ օրգանիզմ են թափանցում օտարածին տարրեր: Հետազոտողներն աշխատանքի սկզբում 31 մարդուց և կովերից արյան նմուշներ են վերցրել: Նմուշները մշակել են նատրիումի պերիոդատով`  օքսիդացման ագենտով, որը փոփոխում է կաթնասունների միկրո-ՌՆԹ-ն այնպես, որ դրանց հնարավոր չէ կարգավորել: Դա թույլ է տվել ՌՆԹ-ի բուսական տարբերակներին անձեռնմխելի թողնել: Արդյունքում գիտնականներն առանձնացրել են բուսական ծագման  30 հայտնի միկրո-ՌՆԹ-եր:

 

Մասնագետները հայտնաբերել են բարձր խտության MIR168a-ն և MIR156a-ն: Դրանցից շատ կա բրնձի, բրոկոլիի, բրյուսելյան կաղամբի, սպիտակ կաղամբի և ծաղկակաղամբի մեջ: Հետազոտողներին ապշեցրել է այն փաստը, որ մասնիկները չեն քայքայվել ոչ սննդի մշակումից հետո, ոչ էլ մարսողության գործընթացի ժամանակ:

 

Մոտ 50 գեն կախված են եղել MIR168a-ից, ներառած LDLRAP1 գենը` պրոտեին, որն արյունից հեռացնում է խոլեստերինը: Փորձարկումների շարքը ցույց է տվել. MIR168a-ն բջիջներում կենդանի է մնացել և փոփոխել է գեների արտամղումը: Փորձագետները MIR168a-ն ավելացրել են մարդու աղիների բջիջներին: Դրանք MIR168a-ն «փաթեթավորել» են միկրոսկոպիկ պղպջակների տեսքով և հետո դուրս հանել դրանց:

 

Երբ տվյալ պղպջակներն ավելացվել են կաթնասունների լյարդի բջիջներին, վերջիններս շուտով սկսել են LDLRAP1-ի նմանատիպ ցածր ցուցանիշներ արտադրել: Ընդ որում, եթե լաբորատոր մկներին ներմուծել են MIR168a կամ հում բրինձ են տվել, այդ պրոտեինի ցուցանիշները նույնպես կտրուկ նվազել են, իսկ խոլեստերինի մակարդակը բարձրացել: Գենետիկական հաջորդականության ներմուծման դեպքում LDLRAP1-ի խտությունը չի նվազել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. vechnayamolodost.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի Մանե, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:

Մանե

18.03.2014

Բարև ձեզ խնդրում եմ կասեք ում դիմեմ,որ իմանամ Կոլխիցին դեղահաբ կարող եմ ձերք բերել Ռուսաստանում,կամ ինչ-որ ձև օնլայն առաքում,կամ ինչ-որ խորհուրդ տա որ կարողանամ գտնեմ. Շնորհակալություն

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ